Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Փորափքանք: Պատճառը և բուժումը

Փորափքանք: Պատճառը և բուժումը

Փորի փքվածությունը (մեթեորիզմ) առաջանում է աղիներում գազերի կուտակման հետևանքով: Այս գործընթացը մշտապես տեղի է ունենում սննդի մարսման ընթացքում և դա նորմալ է, դա նշանակում է, որ փքվածության մասին խոսքը գնում է միայն այն ժամանակ, երբ գազերն սկսում են չափից շատ կուտակվել:

 

Որո՞նք են փքվածության առաջացման պատճառները:

Փորափքանքը հաճախ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ախտանիշ է, հետևաբար,  խիստ արտահայտված փորափքանքի ժամանակ պետք է  բժշկի դիմել:

Սակայն փորափքանքի պատճառ կարող են լինել որոշ սննդատեսակներ: Այն առաջացնող սննդի թվին են պատկանում լոբազգիները, սև հացը, կարտոֆիլը, կաղամբը, բողկը, հացաբուլկեղենն ու գազավորված ըմպելիքները:

Երբեմն հիվանդության պատճառ կարող է լինել որոշ սննդանյութերի վատ ներծծումը: Դա առաջանում է աղիներում որոշակի ֆերմենտների անբավարարության հետևանքով: Փքվածության լուրջ պատճառների թվին պետք է դասել աղիները ճնշող ուռուցքները, երակի լայնացումները, վարակները, որոնք վատացնում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

 

Երբեմն աղիներում գազերն առաջանում են ստամոքսահյութի մեջ աղաթթուն նվազեցնող դեղամիջոցների (այրոցի դեպքում) օգտագործման, կամ սննդի  հետ օդի կլանման հետևանքով:

 

Որոնք են փորափքանքի ախտանշանները

Փորափքանքի դեպքում մարդը ստամոքսում ծանրություն է զգում, թույլ ցավեր, լինում են նաև ուժեղ ցավեր՝ գազային կոլիկներ: Երբեմն փորափքության նշաններին ավելանում են սրտխառնոցը, այրոցը, փորկապությունը, փորլուծությունը և աժորժակի կորուստը: Նման դեպքերում պետք է բուժել ոչ թե հետևանքը, այլ այն առաջացնող հիվանդությունները՝ նևրոզներ, փորկապություն, հաստ աղու քրոնիկ բորբոքում, պերիտոնիտ և այլն:


Նորածինների մոտ փորափքությունն արտահայտվում է կոլիկներով կամ հաստ աղիքում ցավերով: Եթե երեխան ուտելուց անմիջապես հետո սկսում է անհանգստանալ, ոտքերը սեղմում է փորիկին, կարմրում է ու ճչում, ապա խոսքը գնում է փորափքության մասին: Ամենից հաճախ նորածինների մոտ գազերի  չափից ավելի կուտակումը կախված է դեռևս չհասունացած աղիքային համակարգի կամ երեխայի՝ ժամկետից շուտ ծնվելու հետ:


Հղիության ժամանակ փորափքությունը կախված է արգանդի կողմից աղիների ճնշման և հորմոնների ազդեցությամբ աղիների աշխատանքի վատացման հետ: Հղիության ընթացքում փորափքությունը հաճախ  ուղեկցվում է փորկապությամբ:

 

Ինչպես բուժել փորափքությունը

 

Դեղորայքային բուժում

Փորափքության ժամանակ փորացավերի դեմ օգտագործում են սպազմալիտիկներ, ինչպես, օրինակ, Նո-շպան: Փորափքության ժամանակ գազագոյացումն ու փքվածությունը նվազեցվում են Սմեկտայի կամ Ակտիվացված ածուխի ընդունմամբ: Եթե փորափքությունն արտահայտվում է աղիքային վարակից հետո, ապա կօգնի Լինեքսի, Խիլակ-ֆորտեի կամ Ացիլակտի ընդունումը: Սակայն համարվում է, որ փորափքության այնպիսի միջոցները, ինչպիսիք են Ակտիվացված ածուխն ու Ալմագելը (պարունակում է ալյումին և մագնիում), աղիներից կլանում են նաև այլ օգտակար նյութեր: Հետևաբար նրանց ազդեցությունը կարող է այնքան էլ օգտակար չլինել:

Փորափքությունը բուժող դեղամիջոցները լինում են մի քանի տեսակի՝

 

  • գազերի արտադրմանը խանգարող միջոցներ (Էսպումիզան, Դիսֆլատիլ, Պեպսան-Պ)
  • գազերի արտամղումն ուժեղացնող միջոցներ (Մոտիլիում, Ցերուկալ)
  • բուսական հիմքով միջոցներ (Պլանտեքս, հարմար է երեխաների համար, սամիթի սերմեր)

 

Բուժում տնային պայմաններում

Նախ և առաջ փորափքության բուժման դեպքում պետք է սննդակարգից բացառել այն առաջացնող սննդատեսակները: Փորափքության ժամանակ սննդակարգը պետք է ընդգրկի կաթնամթերք, հնդկաձավարի շիլա, բազուկ, գազար: Պետք է սահմանափակել քաղցր մրգերի և տապակած մսի օգտագործումը:


Փորափքության բացառման գրավականը հավասարակշռված սնունդն է: Ցանկացած սննդակարգ կամ անկանոն սնունդ խախտում է մարսողության օրգանների աշխատանքը: Սնունդը պետք է լավ ծամել և ուտելու ընթացքում չշտապել:


Փորափքոթյան բուժման կարևոր պայման է շարժողական ակտիվությունը: Երկարատև նստելու ընթացքում գազարտադրումը նվազեցնելու համար բավական է վեր կենալ, քայլել և հնարավորություն տալ աղիներին աշխատել:


Փորաթքության բուժման համար կարելի է օգտագործել նաև ժողովրդական միջոցներ: Առավել հայտնի միջոցներից են կատվախոտի արմատների, սամիթի և նանայի թեյը:


Եթե գազարտադրման հետ միաժամանակ նկատվում է սրտի զարկերի արագացում, կարելի է օգտագործել նաև պղպեղադաղձի թե յ(перечная мята): Այն խորհուրդ է տրվում օգտագործել օրվա ընթացքում` մինչև ինքնազգացողության լավանալը:

 

Եթե փորափքության ժամանակ անհանգստացնում են ջղակծկումներն ու կոլիկները, վերցնել մի պտղունց դեղատնային երիցուկ և վրան ավելացնել երեք բաժակ եռացրած ջուր, թրմել 30-40 րոպե, հետո քամել: Օրվա ընթացքում այն ընդունել կես-կես բաժակ: Թուրմը պետք է խմել այնքան ժամանակ, քանի դեռ չեն անցել տհաճ զգացողություններն աղիներում:  


Ախորժակի կորստի և աղիներում գազերի կուտակման դեպքում լավ օգնում է չորացրած կոճապղպեղը: Այն պետք է մանրացնել և դարձնել փոշի, ընդունել թեյի գդալի ծայրով` 1/3 բաժակ ջրով, օրական 2-4 անգամ, ուտելուց 15 րոպե հետո:


Ծծկեր երեխաների համար օգտակար է սամիթի ջուրը` գազերի արտամղման և աղիներում ցավերը հանգստացնելու համար: Սամիթի թեյի պատրաստման համար պետք է մեկ ճաշի գդալ մանրացրած կանաչ մասսային ավելացնել մեկուկես բաժակ եռացրած ջուր, ապա սառեցնել և խմեցնել ուտելուց հետո:


Փորափքությունը, քրոնիկ փորկապությունն ու կոլիտը կարելի է բուժել սպանաղի տերևներով: Դա հատկապես օգտակար է երեխաներին և տարեցներին:

 

Կարելի է օգտագործել սովորական չամանի սերմերը: Երեխաների համար՝ մեկ թեյի գդալ սերմերին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, եռացնել մեկ-երկու րոպե, հետո թրմել 30  րոպե, օգտագործելուց առաջ քամել և խմել մի քիչ մեղրի հետ` ¼ բաժակ, օրական  3 անգամ, ուտելուց  15-20 րոպե առաջ: Մեծահասակների համար՝ ճաշի գդալ սերմերին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր:

Աշխատեք քիչ օգտագործել այն ուտելիքները, որոնք գազերի կուտակում են առաջացնում: Դրանց թվին են պատկանում.

 

  • լոբազգիները,
  • կաղամբի տարբեր տեսակներ՝ բրոկկոլի, սպիտակ կաղամբ, բրյուսելյան կաղամբ, սոխ, արտիճուկ,
  • տանձ, խնձոր, դեղձ,
  • հատիկավոր սնունդ, ցորեն, թեփ,
  • ոչ ալկոհոլային և մրգային խմիչքներ,
  • կաթ և կաթնային այնպիսի մթերքներ, ինչպիսիք են, օրինակ, պաղպաղակը, պանիրը,
  • լակտոզա պարունակող սնունդ՝ հաց, ընդեղեն։

 

Խմեք ինչքան հնարավոր է շատ ջուր, արգանակներ, մի´ օգտագործեք գազավորված հյութեր, գարեջուր, սոդայաջուր, դրանք ուժեղացնում են աղիներում խմորման գործընթացները: Փորձեք խմիչքից դուրս հանել գազը, օրինակ շշից լցրեք բաժակի մեջ:


Սովորեք ուտել դանդաղ և լավ ծամել սնունդը, դա կնվազեցնի օդի կլանումը:


Հրաժարվեք մաստակից, ծխելուց և կոշտ քաղցրավենիքից:


Այցելեք ատամնաբույժի (հատկապես, եթե արհեստական ատամներ ունեք), որպեսզի ստուգեք բերանի խոռոչի վիճակը:

 

Տնային պայմաններում բուժում

«Հաշտվեք» ոլոռի հետ:

Լոբազգիները համարվում են «երաժշտական» սնունդ, քանի որ պարունակում են ռաֆինոզային ածխաջուր: Թեև զարմանալի է, սակայն ոչ բոլորի բարակ աղիներում կան դրանք մարսելու համար անհրաժեշտ ֆերմենտները: Շոգեհարված աշխաջուրը թափանցում է հաստ աղի, որտեղ նրա վրա «հարձակվում» են գազաբեր մանրէները: Նույնն բանն է տեղի ունենում կաղամբ, ծնեբեկ և հատիկավոր այլ ուտելիքներ օգտագործելիս, թեև ռաֆինոզային ածխաջուրը վերջիններում ավելի քիչ է:

 

Այնուամենայնիվ, լոբազգիները մեր թշնամիները չեն, նրանք հարուստ են խոլեսթերինի մակարդակն իջեցնող բջջանյութով, ոսկրերն ամրացնող կալցիումով, հետևաբար, նրանք մեզ պաշտպանում են սրտային հիվանդություներից, կոտրվածքներից և, նույնիսկ, հաստ աղու քաղցկեղից: Բացի այդ, նրանք հարուստ են սպիտակուցով և աղքատ`  ճարպերից, այսինքն, ըստ էության համարվում են առողջ սնունդ, կարևոր է ճիշտ կիրառելը:


Ընտրեք ձեզ համար լավագույն լոբաղգիներ, քանի որ, ինչպես ասում է Միլֆորդցի գաստրոէնտերոլոգ Յուջին Օլիվերին, դրանք իրար նման են, սակայն իրականում խիստ տարբեր: Լոբազգիների նկատմամբ տարբեր մարդիկ տարբեր դրսևորում ունեն: Ցանկացած մարդու մոտ լոբազգու մի տեսակից ավելի շատ է գազ արտադրվում, քան մյուսներից: Այն, ինչը մեկի մոտ նպաստում է գազարտադրմանը, մյուսի մոտ նվազեցնում է այն: Պետք է փորձել բոլորը և յուրաքանչյուրն իր համար գտնի լավագույն տարբերակը:

 

Փոխե´ք  ջուրը: Պատրաստելուց առաջ հնդկաձավարի, լոբու և ոլոռի չոր սերմերը պետք է նախօրոք գիշերը թրջել: Չի կարելի եփել նեւյն ջրով, որում թրջել են: Ջուրը թափել, ողողել հատիկները և պատրաստել թարմ ջրով: Օլիվերին պնդում է, որ այդ դեպքում փորափքության ռիսկը կնվազի: Կիսաեփ լոբազգիներն ավելի շատ գազ են առաջացնում, -ավելացնում է Օլիվերին, և խորհուրդ է տալիս ձեռք բերել արագ եփման սարք: Եթե սովորական կաթսայում լոբազգիները պետք է եփել չորս ժամ, ապա ճնշման տակ նրանք եփվում են շատ ավելի արագ: Լոբու համար լավագույն ռեժիմը կես ժամն է:

 

«Պահածոյացված լոբազգիներն արագ են պատրաստվում: Միայն պետք է սկզբում թափել պուլիկի ջուրը և հատիկները լվանալ հոսող ջրի տակ: Փորափքության ռիսկը, բնականաբար, կնվազի», - բացատրում է Օլիվիերին:


Այս նպատակի համար օգտագործում են կարբոլեն՝ ակտիվացված ածուխ, դիմետիկոն, սաբսիմպլեքս, ցեոլատ, բակտիսուբտիլ, պոլիորեպան և այլն:

 

Փորափքության բուժում տնային պայմաններում

Բջջանյութն ընդդեմ գազերի

Պարզ է, որ բջջանյութով հարուստ ցանկացած սնունդ գազ առաջացնող ածխաջրերի աղբյուր է: Սակայն միաժամանակ դրանք կանխում են փորկապությունը, ստամոքսի և աղիների քաղցկեղի  որոշ տեսակներ և մի շարք այլ խանգարումներ, հետևաբար պետք չէ հրաժարվել բջջանյութից: Մասնագետների կարծիքով մեզ օրական անհրաժեշտ է 25-35 գ բջջանյութ։ Այս չափաբաժինն ապահովելու համար օրը սկսել շիլայով (միայն ոչ բրնձի), կամ թեփի փաթիլներով և մինչև երեկո մոտ հինգ անգամ միրգ կամ բանջարեղեն ուտել, անհրաժեշտության դեպքում օգտագործել հատուկ սննդային հավելումներ:

 

Օգտվեք հետևյալ խորհուրդներից՝

Բանջարեղենին վարժվեք աստիճանաբար: «Բոլոր նրանց, ովքեր ուզում են ավելացնել բջջանյութի քանակն օրգանիզմում, դա անել աստիճանաբար», -խորհուրդ է տալիս Օլիվիերին: Լավագույն տարբերակն է մեկ շաբաթվա ընթացքում վարժվել բանջարեղենի կամ մրգի օրական մեկ չափաբաժնին, մինչև օգտակարության նվազագույն մակարդակին հասնելը՝ օրական հինգ անգամին:

«Նույն կերպ վարվել թեփի հետ (отруби): Բջջանյութի ընդունվող քանակն ավելացնելու այս մեթոդն ընտրելու դեպքում հարկավոր է դա անել աստիճանաբար` սկսելով փոքր չափաբաժնից, որպեսզի աղեստամոքսային համակարգը հասցնի վարժվել», -խորհուրդ է տալիս Ֆիլադելֆիայի՝ Ալլեգանի առողջապահության համալսարանի գաստրոէնտերոլոգ Հարրիս Ռ. Կլիրֆիլդը: Նա խորհուրդ է տալիս օրական սննդին ավելացնել մեկ-երկու ճաշի գդալ թեփ, մեկ շաբաթ անց չափաբաժինն ավելացնել ևս մեկ-երկու գդալով:  Աստիճանաբար հատիկավոր սննդով դուրս մղեք հացաբուլկեղենը, մինչև վերջնականապես կանցնեք թեփի,-խորհուրդ է տալիս Կլիրֆիլդը:

 

«Ակտիվացված ածուխն արմատական միջոց է: Եթե փորափքության դեմ թվարկված միջոցները չեն օգնում, ապա մնում է ձեռք բերել ակտիվացված ածուխ: Ընդունեք ամեն ուտելուց հետո մեկ-երկու հաբ, և աղիներում գազերն այլևս շատ չեն կուտակվի», - խորհուրդ է տալիս Կլիրֆիլդը: «Սա անվնաս միջոց է, միայն կմգանա կղանքի գույնը»,- ավելացնում է նա:

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ